Ձայնագրության մեջ խոսող անձանցից մեկը Մարտուն Գրիգորյանն է. աղբյուր
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ խոսող անձանցից մեկը ԲՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Մարտուն Գրիգորյանն է, տեղեկացնում է Radar Armenia-ն:
Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ, ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր:


