երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Բայրամովն ու Օ'Բրայենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բայրամովն ու Օ'Բրայենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին: Նշվել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ։

 

  • Կիսվել: