չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ըստ թուրքական կողմի տարածած հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Նշվում է նաև, որ Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք առաջնորդների գագաթնաժողովին։

 

  • Կիսվել: