չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Բուրաստանում վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են վերջինի կյանքի համար

Բուրաստանում վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են վերջինի կյանքի համար

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Բուրաստան բնակավայրի կենտրոնական փողոցում 24-ամյա Արմո Դ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Լաուրա Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատարի տեղակալ Վասակ Առաքելյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Ռոման Միսակյանը և Մերուժան Մանուկյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան Վահան Հակոբյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Դավիթ Բաղդասարյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպնավող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: