Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին:
Կողմերը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։
ԱԳ նախարարներն ընդգծել են բարձր մակարդակի մշտական շփումների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։
Նրանք նաև կարևոր քայլ են համարել նաև 2026 թվականի օգոստոսին Բիշքեկում կայացած՝ Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Այս համատեքստում ընդգծվել է դիվանագիտության և երկխոսության, ինչպես նաև խաղաղության ու կայունության խթանման կարևորությունը։



