Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են Օկտավիանոս Օգոստոսի արծաթե դրամ և ոսկյա զարդեր․ Ժաննա Անդրեասյան
Ովքեր դեռ չեն եղել Մեծամորի հնավայրում, գնալու ևս մեկ առիթ: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Գիտեք, որ Մեծամորում է գտնվում հնագիտական ոսկու մեր ամենամեծ հավաքածուն, ինչպես նաև բացառիկ գտածոներ մ.թ.ա. 16-15-րդ դարերից, օրինակ, բաբելոնյան ագաթե գորտ-կշռաքարը, եգիպտական հիերոգլիֆներով սարդոնիքսե կնիքը, այստեղ են գտնվում հնագույն մետաղաձուլարան և աստղադիտարան: Բայց բացահայտումները նաև շարունակվում են:
Նկարներում վերջին շրջանի պեղումներից հռոմեական Օկտավիանոս Օգոստոս կայսեր արծաթե դրամն է, ոսկյա զարդեր:
Նկարները չեն կարող փոխանցել աշխատանքի ապշեցուցիչ նրբությունը: Առաջարկում եմ այցելել ու տեղում դիտել, հատկապես, որ դպրոցական արձակուրդներ են, իսկ սա արձակուրդն անցկացնելու հրաշալի ձև է»,-նշել է նա:





