Թեհրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, սակայն մտադիր չէ կապիտուլյացիայի գնալ. Փեզեշքիան
Թեհրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, սակայն մտադիր չէ կապիտուլյացիայի գնալ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Նա նշել է, որ Իրանը ձգտում է խնդիրները կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն չի պատրաստվում զիջել իր արժանապատվությունը կամ ճնշման ներքո գնալ զիջումների։



