Այլ տեղերից ներկված սպիրտը ներկայացվել է որպես տեղական. թեժ քննարկում՝ կառավարությունում
Կոնյակ արտադրողների համար պետտուրքի չափը 10 մլն դրամից 50 հզր դրամ իջեցնելու վերաբերյալ այսօրվա կառավարության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հետևյալ խնդրին:
Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ կարգավորման ճանապարհով են գնում:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ դեմ արտահայտվեց նախագծին, որով նվազեցվում է կոնյակագործության արտադրման համար պետտուրքը։
«Էն դեպքում, երբ 10 մլն դրամը վճարվում է տարեկսզբին, դա հնեցված կոնյակի համար դառնում է ինքնարժեքի տարր, իսկ երբ հետո է վճարվում, դառնում է իրացման ծախս, տրամաբանությունն այն է, որ բարձր տուրք սահմանելու իմաստը, որ պատրաստված մարդը մտնի ոլորտ, որ 10 մլն-ը մտնի արտադրանքի ինքնարժեքի մեջ, որ էժան կոնկյակ չլինի»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանն առարկեց․
«Կներեք, եթե կոնյակի որակը լավն է, ինչի չլինեն էժան կոնյակներ: Մենք ասում ենք` էժան կոնյակ չլինի ոչ թե էն պատճառով, որ էժան է, այլ էն պատճառով, որ կոնյակը կոնյակ չի»: