Արթուր Սարգսյանի եզրափակիչ ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց. Ռուբեն Ռուբինյանը ընդմիջում հայտարարեց
Արթուր Սարգսյանը ելույթի ժամանակ հայտարարեց, որ իր համար պարզ է, թե ինչպես է լինելու քվեարկությունը, դրա համար չի մասնակցելու նիստին, որտեղ քննարկվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը:
«Արդեն ամեն ինչ որոշված է, հստակ է, կալանավորման որոշումն էլ կա: Ես այս թանկ ժամանակը որոշել եմ իմ 4 անչափահաս երեխաների և իմ տիկնոջ հետ կգնամ եկեղեցի, մոմ կվառեմ ու կգնամ քննչական»,- ասաց նա, ինչից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին:
Նախագահող Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ «հասկանալի են» հարցերին պատասխանելուց հրաժարվելու պատճառները, ինչին Սարգսյանը արձագանքեց «նամուս-թասիբ»-ի վերաբերյալ մեկնաբանություններով, որից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց պատգամավորների միջև:
Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում: