Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կարելի է սպասել շուտով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա նաև հավելել է, որ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին միշտ ուրախ են տեսնել Մոսկվայում, սակայն նրանց այցի ժամկետները դեռ հայտնի չեն։