Ուկրաինան Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին. ՌԴ ՄԻ հանձնակատար
Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկում հարվածել են Կարմիր խաչի բեռնատարներին և մարդասիրական օգնության պահեստին։
Ինչպես հայտարարել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան՝ Ուկրաինան ահաբեկչական հարձակում է իրականացրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ուղղությամբ։ Հարվածի տակ է հայտնվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելության բեռնատարը։
Լանտրատովան նաև հայտարարել է, որ ԿԽՄԿ առաքելության վրա կատարված հարձակման վերաբերյալ նյութերը կուղարկի իրավասու մարմիններ և ՄԱԿ: Նա հավելել է, որ բեռնատարի վրա փակցված է եղել կազմակերպության խորհրդանիշը, այնպես որ, հարձակումը պատահականություն չի եղել։



