երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
«Յանդեքս»-ն ԱԹՍ-ների հարձակումների պատճառով նոր վայր է տեղափոխել իր երեք գերհամակարգիչները

«Յանդեքս»-ն ԱԹՍ-ների հարձակումների պատճառով նոր վայր է տեղափոխել իր երեք գերհամակարգիչները

«Յանդեքս»-ի երեք գերհամակարգիչները՝ «Լյապունովը», «Գալուշկինը» և «Չերվոնենկիսը», տեղափոխվել են նոր վայրեր, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, հայտնել է Meduza-ն։

Նշվում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ գերհամակարգիչները չեն վնասվել։ «Դրանք դուրս են բերվել նախկին տեղակայման վայրերից և ներկայում տեղակայվում են նոր հաշվողական հարթակներում։ Գերհամակարգիչները շարունակելու են օգտագործվել «Յանդեքս»-ի ծառայությունների ենթակառուցվածքի ապահովման և հիմնարար լեզվային մոդելների ուսուցման համար»,- հայտնել են ընկերությունից։

Իր հերթին Forbes-ի՝ ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ այս գերհամակարգիչները միմյանցից անկախ են և կարող են գտնվել տարբեր վայրերում, քանի որ խոսքը ոչ թե մեկ սուպերկլաստերի, այլ երեք անկախ հանգույցների մասին է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբից Ուկրաինան սկսել է հարվածներ հասցնել «Յանդեքս»-ի տվյալների կենտրոններին։ Մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական անօդաչուները հարձակվել են վեց տվյալների կենտրոններից երեքի վրա՝ Ռյազանի մարզի Սասովոյում, Կալուգայում և Վլադիմիրում։ 

  • Կիսվել: