Վրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կդառնան «պատերազմի և խաղաղության միջև հանրաքվե». Կոբախիձե
Վրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կդառնան «պատերազմի և խաղաղության միջև հանրաքվե»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ընտրությունները մի տեսակ հանրաքվե են պատերազմի և խաղաղության միջև, հանրաքվե ՝ քարոզչության և ավանդական արժեքների միջև։ Իրականում ընտրությունը պարզ է: Ընտրությունը պետք է կատարել հօգուտ խաղաղության, բարոյականության և երկրի պայծառ ապագայի»։