հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Արմեն Գրիգորյանի պաշտոնից ազատման հարցն անակնկալ չէր, սակայն հարցը չի քննարկվել «ՔՊ» վարչությունում. Արմեն Խաչատրյան

Արմեն Գրիգորյանի պաշտոնից ազատման հարցն անակնկալ չէր, սակայն հարցը չի քննարկվել «ՔՊ» վարչությունում. Արմեն Խաչատրյան

Արմեն Գրիգորյանին այլ պաշտոնի տեղափոխելու հարցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում չի քննարկվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Հարցը «ՔՊ» վարչությունում չի քննարկվել, մենք այդ հարցն ընդհանրապես չենք քննարկել։ Չենք քննարկել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման, այլ պաշտոնի տեղափոխման, այդ պաշտոնում այլ անձի նշանակման մասին»,- ասել է նա։Հստակեցնող հարցին, թե Արմեն Գրիգորյանի պաշտոնից ազատումն անակնկալ էր, նա ասել է.

«Գուցե և անակնկալ չէր, բայց այդ հարցը չենք քննարկել։ Ամեն ինչից անակնկալի չեմ գալիս, շատ դժվար եմ անակնկալի գալիս։ Արմեն Գրիգորյանը երևի 5-6 տարի է ԱԽ քարտուղարի պաշտոնում է, գուցե ավելի շատ, և սովորաբար ինչ-որ ժամկետ լրանալուց հետո պաշտոնյաները փոփոխվում են, փոխարինվում են այլ պաշտոնյաներով, տեղափոխություններ են լինում։ Գուցե դա Արմեն Գրիգորյանի ցանկությունն է եղել այլևս այլ պաշտոնում լինել, ես չեմ կարող ասել այդ մասին, բայց շատ նորմալ է, որ մարդը 6-7 տարի ինչ-որ մի պաշտոնում աշխատելուց հետո այլ պաշտոնի է տեղափոխվում»։

  • Կիսվել: