հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ Թաթուլ Կրպեյանի անվան այգում կրակի ճիրաններից փրկվեցին հարյուրավոր ծառեր

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ Թաթուլ Կրպեյանի անվան այգում կրակի ճիրաններից փրկվեցին հարյուրավոր ծառեր

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում, հրդեհ է բռնկվել։

Հրշեջները նախ կարողացել են կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են. «Կրակը վայրկյանական է բռնկվել, անգամ տեսանելի էր մի քանի հարյուր մետրից։ Բայց հատուկ շնորհակալություն ենք հայտնում հրշեջ-փրկարարներին ու պարեկների, ովքեր բավականին օպերատիվ ժամանեցին ու կարողացան կրակի լեզուների դեմ պայքարում հաղթել։ Եթե հրշեջներն ու պարեկները մի քիչ ուշանային, էս հատվածում ինչքան ծառ կար, վերածվելու էր մոխրի։ Իսկ թե ինչ հանգամանքներում է կրակը բռնկվել, թող իրավապահները պարզեն»։

  • Կիսվել: