հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանին պատկանող «Հաղարծին» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին բնակավայր): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար: Ի մասնավորի՝

- արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորված? ?ւթյունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,

- արտադրամասի պահեստային մասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից․ պատերի մակերևույթը եղել է քարից, առանց երեսապատման։

Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

  • Կիսվել: