հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Դուք վերակենդանացման բաժանմունքում գտնվելու փոխարեն գտնվում եք ԱԺ դահլիճում. Լուսինե Բադալյանը՝ Էդգար Ղազարյանին

Դուք վերակենդանացման բաժանմունքում գտնվելու փոխարեն գտնվում եք ԱԺ դահլիճում. Լուսինե Բադալյանը՝ Էդգար Ղազարյանին

«Մենք հասել ենք այն արդյունքներին, որ ՀՀ-ն այսօր խաղաղ, հանգիստ և ժողովրդավար երկիր է»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական  Լուսինե Բադալյանը։

Նա հայտարարեց, թե իրենք հաստատել են ժողովրդավարությունն իր բոլոր բաղադրիչներով, այդ թվում նաև խոսքի ազատությաունը։

«Դա նշանակում է, պարոն Ղազարյան, որ օրինակ դուք վերակենդանացման բաժանմունքում գտնվելու փոխարեն գտնվում եք այս պահին ազգային ժողովի դահլիճում և այն էլ որպես պատգամավոր։ Կարծում եմ, որ այն ամենաշատը մեր ձեռքբերումն է և դրանից ամենաշատը պետք է գոհ լինեք հենց դուք»,-«Ուժեղ հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին դիմեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ի թեկնածու դիտարկվող Լուսինե Բադալյանը։

 Մինչ այդ Էդգրա Ղազարյանը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեց, թե ինչ արդյունքի են հասել տասնյակ միլիոն դրամներ ծախսելով արտասահմանյան գործողումների վրա։

 Բադալյանը վստահեցրեց, որ բանակցությունների արդյունքում հասել են նրան, որ այսօր քննարկում են ոչ թե սպասվելիք պատերազմի ժամկետները, այլ երկաթուղու, Ատոմակայանի, ԹՐԻՓՓ-ի և այլ հարցեր։

  • Կիսվել: