Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք. որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:



