կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Ուկրաինան գիշերը հարվածել է Յարոսլավլի մարզում գտնվող նավթային օբյեկտին և Տուլայի մարզում գտնվող «Ազոտ» քիմիական գործարանին. Զելենսկի

Ուկրաինան գիշերը հարվածել է Յարոսլավլի մարզում գտնվող նավթային օբյեկտին և Տուլայի մարզում գտնվող «Ազոտ» քիմիական գործարանին. Զելենսկի

Ուկրաինան գիշերը հարվածել է Ռուսաստանի Յարոսլավլի մարզում գտնվող նավթային օբյեկտին և Տուլայի մարզում գտնվող «Ազոտ» քիմիական գործարանին: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա ընդգծել է, որ «Ազոտ» գործարանը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի պայթուցիկ նյութերի արտադրության համար։

Զելենսկին հավելել է նաև, որ հարվածներ են հասցվել ռուսական ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին նաև Ուկրաինայի օկուպացված հատվածներում:

Տեսանյութը՝ այստեղ:
 

  • Կիսվել: