երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Զելենսկին առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները

Զելենսկին առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները

Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները, եթե Ռուսաստանը դադարեցնի ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունները, կամ Կիևը ստանա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ հարցը բազմիցս քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ներկայացուցիչների հետ։

«Եթե ուզում եք, որ մենք չհարվածենք ռուսական նավթավերամշակման գործարաններին, նրանք չպետք է հարվածեն մեր էներգետիկ համակարգին», - ասել է Զելենսկին։

Նա որպես այլընտրանք առաջարկել է Կիևին տրամադրել Patriot համակարգերի հրթիռներ, որոնց համար պատրաստ են վճարել։

«Եթե ուզում եք, որ մեկ ամիս չհարվածենք նրանց նավթավերամշակման գործարաններին, մեզ մեկ ամսվա համար Patriot-ի հրթիռներ տվեք»,-ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն էր տվել Ուկրաինային Patriot համակարգերի համար 500 հրթիռի հնարավոր վաճառքին՝ շուրջ 2,1 միլիարդ դոլարով։

 

  • Կիսվել: