Ուկրաինական կողմը հակահարձակման դիմելու ցանկություն ունի, սակայն սպառազինություն չկա. Զելենսկի
Այս պահին թիկունքում են գտնվում 14 բրիգադներ, որոնք պատրաստվում են հակահարձակման, սակայն սպառազինություն չունեն: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ «ուկրաինական կողմը հակահարձակման դիմելու ցանկություն ունի, սակայն զուրկ է այն կյանքի կոչելու գործիքներից»։
Պատճառը, ըստ Ուկրաինայի նախագահի, արևմտյան սպառազինության մատակարարման ուշացումներն են։