չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Զելենսկին ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինային հրթիռների մատակարարման հարցը

Զելենսկին ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինային հրթիռների մատակարարման հարցը

Հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինային հրթիռների մատակարարման հարցը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի զանգվածային հարձակումները, ինչպես նաև գործընկեր երկրների հետ աշխատանքը՝ Ուկրաինային հրթիռների մատակարարումն ապահովելու համար։

«Կարևոր է վերացնել բոլոր բյուրոկրատիաները և կայացնել անհրաժեշտ քաղաքական որոշումներ։ Բառացիորեն ամեն օր Ուկրաինայում մարդկանց կյանքը կախված է Եվրոպայի և Ամերիկայի մեր գործընկերների վճռականությունից»,-ընդգծել է Վլադիմիր Զելենսկին։

  • Կիսվել: