երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Հերթը Բարսելոնայի՞նն է․․․ Արբելոան նոր տրանսֆերային նպատակ ունի

Հերթը Բարսելոնայի՞նն է․․․ Արբելոան նոր տրանսֆերային նպատակ ունի

Անգլիական «Ֆուլհեմ» ակումբը կարող է իր կազմը համալրել Իսպանիայի Լա Լիգայի ևս մեկ ֆուտբոլիստով: Sport.es-ի տվյալներով՝ «Ֆուլհեմը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Հեկտոր Ֆորտի հետ պայմանագիր կնքելով, գրում է armsport.am-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիների նոր գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան շարունակում է թիմի մեծ վերակազմավորումը և ցուցաբերել է իսպանացի տաղանդների նկատմամբ իր հստակ հետաքրքրությունը:

Ավելի վաղ «Ֆուլհեմը» պաշտոնապես հայտարարել էր հարձակվող Գոնսալո Գարսիայի և կիսապաշտպան Սեզար Պալասիոսի «Ռեալ Մադրիդից» տեղափոխությունների մասին: Այժմ, ըստ աղբյուրի, «Ռեալ Մադրիդի» նախկին մարզիչը փորձում է իր թիմ հրավիրել «Բարսելոնայի» տաղանդին: Արբելոան փնտրում է աջ պաշտպան և, ըստ լուրերի, խնդրել է ակումբին ուսումնասիրել Ֆորտի՝ Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու ֆինանսական պայմանները:

Ավելին, «Բարսելոնան» իր հերթին ռազմավարություն է վարում՝ մեծացնելու ֆինանսական եկամուտը ակադեմիայի ֆուտբոլիստների տրանսֆերներից։ Խոսքն այն ֆուտբոլիստների մասին է, ովքեր չեն համարվում հիմնական թիմի ֆուտբոլիստ: Այս առումով, Հեկտորը, ենթադրաբար, կարող է հեռանալ 10 միլիոն եվրոյի դիմաց:

  • Կիսվել: