Օդեսայի մարզում ՄիԳ-29 է կործանվել
Օդեսայի մարզում ուկրաինական ՄիԳ-29 կործանիչ է կործանվել․ օդաչուն հասցրել է կատապուլտացվել: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաստատել են ինքնաթիռի կորուստը, կործանիչը հրդեհվել է։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



