Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է 12 ժամում ուկրաինական 215 անօդաչու ոչնչացնելու մասին
ՀՕՊ ուժերը 12 ժամվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 215 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի տարածքը գրոհելու փորձեր են կատարել Մոսկվայի ժամանակով 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերը որսացել և ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Տուլայի, Տյումենի և Չելյաբինսկի մարզերում, ինչպես նաև Մոսկվայի տարածաշրջանում, Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքների վրա։



