Շվեդիան ռուսական լրտեսական գործողություն է բացահայտել
Շվեդիայի անվտանգության ծառայությունը՝ SAPO-ն, հայտարարել է, որ խափանել է ռուսական լրտեսական գործողություն, որի նպատակն էր ազդել երկրում որոշումների կայացման վրա և վարկաբեկել Շվեդիային, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ, ըստ SAPO-ի, գործողությունը ղեկավարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը, և դրանում ներգրավված են եղել երեք անձինք, որոնք գործել են դիվանագիտական անձեռնմխելիության ներքո։
«Նրանք այլևս Շվեդիայում չեն»,-հավելել են Շվեդիայի անվտանգության ծառայությունից:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


