երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա է հայտնաբերվել

Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա է հայտնաբերվել

Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Կիսվել: