երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա և Կիև են բերել խաղաղության կարգավորման վերաբերյալ թարմացված փաստաթղթեր. FT

Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա և Կիև են բերել խաղաղության կարգավորման վերաբերյալ թարմացված փաստաթղթեր. FT

Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայում և Կիևում իրենց հանդիպումներին ներկայացրել են թարմացված փաստաթղթեր՝ հաշվի առնելով փոփոխվող հանգամանքները, փետրվարին ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների դադարեցումից հետո՝ երկուշաբթի հաղորդել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ Ուիթքոֆը և Քուշներն առաջ են քաշել միայն մի քանի նոր գաղափար և «ձգտել են ակտիվացնել նախորդ առաջարկները»,- նշել է թերթը։

Վերջին անգամ ռուս և ուկրաինացի բանակցողները դեմ առ դեմ հանդիպել են փետրվարին՝ Շվեյցարիայում, որտեղ ամերիկացի բանագնացները հանդես են եկել որպես միջնորդ։ Սակայն փետրվարի վերջին իրանական հակամարտության սկսվելուց հետո ԱՄՆ-ն ավելի քիչ ժամանակ է հատկացրել Ուկրաինայի իրադրության կարգավորմանը:

  • Կիսվել: