ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Թուրքիայի երկրաշարժերը երբևէ գրանցված մայրցամաքային տասը ամենաուժեղ երկրաշարժերից են

Թուրքիայի երկրաշարժերը երբևէ գրանցված մայրցամաքային տասը ամենաուժեղ երկրաշարժերից են

Թուրքիայի երկրաշարժերը աշխարհում երբևէ գրանցված ցամաքային ցնցումների տասնյակում են․ հայտնել է Կանադայի Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիանական համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Էդվին Նիսենը:

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում զոհերի թիվը, վերջին տվյալներով, գերազանցել է 29,5 հազարը, վիրավորներինը՝ ավելի քան 80 հազարը։

Ըստ Նիսենի՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը «երբևէ գրանցված մայրցամաքային հինգ կամ տասը ամենաուժեղ երկրաշարժերից են»:
«Այն, ինչ նրանց այդքան կործանարար է դարձնում, մասշտաբի և գտնվելու վայրի համադրությունն է Թուրքիայի խիտ բնակեցված հատվածում»,- մեջբերում է պրոֆեսորի խոսքերը Anadolu լրատվական գործակալությունը:

  • Կիսվել: