Թուրքիայի ԱԳ նախարարը Ստոլտենբերգի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հացահատիկային միջանցքի վերականգնմանն ուղղված քայլերն ու Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։