Հունաստանն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է նշանակել
Մայիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Հունաստանը Ռուսաստանի խնդրանքով ուրբաթ՝ մայիսի 30-ին, Ուկրաինայի հարցով հանդիպում է նշանակել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտնել էր, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել համաշխարհային խաղաղությանը սպառնացող վտանգների առնչությամբ, որոնք առաջացել են եվրոպական երկրների կողմից Ուկրաինայում կարգավորմանը միջամտելու փորձերի պատճառով։
Ըստ նրա՝ Մոսկվան ակնկալում էր, որ այն կնշանակվի մայիսի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին։
«Մենք հաստատում ենք։ Ուրբաթ առավոտյան»,-հայտնել են Հունաստանի մշտական ներկայացուցչությունից: