հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում. Քելոգ

ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում. Քելոգ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով բանագնաց Քիթ Քելոգը:

Նրա խոսքով՝ փաստաթղթային աշխատանքների ավարտից հետո կանցկացվի Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունների ևս մեկ փուլ. հնարավոր է, որ այն տեղի ունենա Ժնևում։ Քելոգի խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկացել խորհրդակցությունների նոր փուլն անցկացնել Վատիկանում։

Քելոգը նաև հայտնել է, որ ամերիկյան վարչակազմը Ուկրաինայից ստացել է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման պայմանների ցանկը:

Նշենք նաև, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն առաջարկել է Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացնել Ստամբուլում: Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիան միշտ պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով բանակցությունները։

 

  • Կիսվել: