Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը
Բրազիլիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
«Պենտակամպիոնների» կազմը.
Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Բենտո («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ուգո Սոուզա («Կորինտիանս»)։
Պաշտպաններ – Ալեքս Սանդրո, Լեո Օրտիս, Դանիլո, Վեսլի (բոլորը` «Ֆլամենգո»), Մարկինիոս, Լուկաս Բերալդո (երկուսն էլ` ՊՍԺ, Ֆրանսիա), Կառլոս Ավգուստո («Ինտեր», Իտալիա), Վանդերսոն («Մոնակո», Ֆրանսիա), Ալեքսանդրո («Լիլ», Ֆրանսիա)։
Հարձակվողներ – Էստևաո («Պալմեյրաս»), Անթոնի («Բետիս», Իսպանիա), Գաբրիել Մարտինելի («Արսենալ», Անգլիա), Մատեուս Կունիա («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ռաֆինիա («Բարսելոնա», Իսպանիա), Ռիշարլիսոն («Տոտենհեմ», Անգլիա)։
Նշենք, որ Ալեքսանդրոն առաջին անգամ է հրավիրվել ազգային հավաքական։
Անթոնին Բրազիլիայի ազգային հավաքական է հրավիրվել 2023 թ. մարտից, իսկ Կազեմիրոն` 2023 թ. հոկտեմբերից ի վեր առաջին անգամ։ Հուգո Սոուզան էլ գրեթե 6 տարի չէր ստացել թիմից։
Հայտացուցակից բացակայում է Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն։
Բրազիլիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թ. առաջնության որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 15-րդ տուրում հունիսի 6-ին կմրցի Էկվադորի, իսկ հունիսի 11-ին` Պարագվայի թիմի դեմ։