հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում

Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 26-ին հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումից հետո կայացել է արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը, գրում է ermenihaber.am-ը:

Ֆիդանը նշել է, որ անցյալ շաբաթ ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը և Թուրքիան  այդ հարցում պատրաստ է ցուցաբերել ամեն տեսակ աջակցություն։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը նշել է, որ Լավրովի հետ քննարկել են Սիրիայում և  Գազայում տեղի ունեցղող զարգացումները և ընդգծել, որ Թուրքիան և ՌԴ-ն պատրաստ են աշխատել Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ֆիդանը ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարևոր անկյունաքարը առաջնորդների կողմից հաստատված և վստահության վրա հիմնված հարաբերություններն են։

  • Կիսվել: