երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Թուրքիան նոր դեսպան ունի Վրաստանում

Թուրքիան նոր դեսպան ունի Վրաստանում

Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ալի Քաան Օրբայն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։

Վերջինս հավատարմագրերն ընդունելու ժամանակ շեշտել է, որ Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է և լավ բարեկամը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Մենք գնահատում ենք մեր ռազմավարական գործընկերությունը և հետևողական ենք լինելու հետագա տարիներին ևս մեր համագործակցությունը զարգացնելու հարցում»:

Հուլիսի 1-ից դեսպանի կարգավիճակում աշխատող թուրք դիվանագետ Ալի Քաան Օրբայը նախկինում եղել է Թուրքիայի արտգործնախարարության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի ղեկավարը։

  • Կիսվել: