Թուրքիայի 41 բնակավայրերից ընդհանուր առմամբ ավելի քան 50.000 քաղաքացի է տարհանվել
Թուրքիայի երեք նահանգներից անտառային հրդեհների հետևանքով մոտ 50 հազար մարդ է տարհանվել։ Նրանց մեծ մասը Իզմիր նահագնի արևմտյան հատվածից են, հայտնում է AFAD գործակալությունը:
Նշվում է, որ 41 բնակավայրերից ընդհանուր առմամբ ավելի քան 50.000 քաղաքացի ժամանակավորապես տեղափոխվել է անվտանգ գոտիներ:
Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ վերջին 3 օրում բռնկվել է 263 անտառային հրդեհ։ Դրանցից 259-ը վերահսկողության տակ են առնվել արդյունավետ միջամտության արդյունքում, իսկ դեռևս շարունակվող 4 անտառային հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։
Մասնավորապես Իզմիրում մոլեգնող հրդեհների դեմ միջամտություն է ցուցաբերվում 4 ինքնաթիռով, 14 ուղղաթիռով, 106 հրշեջ մեքենայով և ավելի քան 1000 հոգանոց անձնակազմով։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ցամաքային և օդային ուժերը։ Բացի այդ, ռիսկային գոտիներում իրականացվել են համապատասխան ուժերի և տեխնիկայի մոբիլիզացում։