չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է արտահերթ նիստը

Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է արտահերթ նիստը

Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր բոյկոտել է արտահերթ նիստը՝ այս կերպ իր աջակցությունը հայտնելով կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին եւ մյուսներին։

«Մենք բոյկոտում ենք նիստը՝ ի նշան բողոքի և համերաշխության նրանց հետ, ում ձայնը փորձում են լռեցնել։ Սրբազանի ձերբակալությունը, որը «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության ուղղակի հետևանքն է, հարված է ոչ միայն հոգևոր, այլև ազգային արժանապատվությանը»,-ասել է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը։

  • Կիսվել: