Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի երկրորդ բեռը հասել է Թեհրան
Իրանի սննդի և դեղերի վարչության խոսնակը հայտարարել է, որ Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի երկրորդ բեռը, որը ներառում է 100 հազար դեղաչափ, ուրբաթ գիշեր ահսել է Թեհրան, գրում է parstoday.com-ը:
Քիանուշ Ջահանփուրն ուրբաթ օրը Թվիթերում գրել է. «Պիտակավորումից և կոդավորումից հետո, պատվաստանյութի նոր խմբաքանակը կբաշխվի երկրի առողջապահական ցանցում՝ բուժանձնակազմի անձնակազմի պատվաստումների համար»:
Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի առաջին բեռը Իրան էր ուղարկվել փետրվարի 4-ին:
Տեսանյութը՝ այստեղ: