Իրանի տարածքով կկառուցվի Ադրբեջանը Նախիջևանին կապող էլեկտրահաղորդման գիծ
Բաքուն և Թեհրանը համաձայնության են եկել Ադրբեջանը Նախիջանին միացնող էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցում։ Համապատասխան հայտարարությունը հնչել է Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրի և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևի ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի իրանցի համանախագահ Ֆարզանա Սադեղիի ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
Կողմերը հանդիպման ժամանակ վստահություն են հայտնել, որ էլեկտրահաղորդման գծի կառուցումը ոչ միայն կծառայի էներգետիկ անվտանգության ապահովմանը, այլև մեծ ներդրում կունենա էլեկտրաէներգիայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։