շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ուկրաինայի ԱԳՆ-ն աշխատում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ուղղությամբ. Սիգիբա

Ուկրաինայի ԱԳՆ-ն աշխատում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ուղղությամբ. Սիգիբա

Ուկրաինայի ԱԳՆ-ն աշխատում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ուղղությամբ։ Այս մասին, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, տեղեկացնում է Unian.net-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Այն դիրքորոշումը, որի վրա մենք նույնպես աշխատում ենք, նախագահների մակարդակով հանդիպումն է, մենք ընդունում ենք, որ այդ հանդիպումը կարող է լինել ընդլայնված կազմով»:

Նախարարը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել ռազմագերիների փոխանակում, և դրա իրականացումն արդեն սկսվել է։ Այժմ Ուկրաինան սպասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կներկայացնի ապագա անվերապահ զինադադարի իր տեսլականը: Նման փաստաթուղթ է պատրաստվում նաև Կիևում։

Սիբիգան նաև նշել է, որ ուկրաինական կողմը շատ կցանկանար, որ հանդիպմանը մասնակցեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ կցանկանայինք, որ նախագահ Թրամփը միանա դրան: Եվ մենք միշտ պնդում ենք, որ Եվրոպան պետք է լինի ապագա հնարավոր բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է նա:

Իսկ հարցին, թե արդյոք Ուկրաինան տեսնու՞մ է Վատիկանը որպես խաղաղության բանակցությունների վայր, ԱԳ նախարարը պատասխանել է, որ Ուկրաինան դեռ շահագրգռված է Վատիկանում հրադադարի շուրջ բանակցությունների հարցով Ռուսաստանի հետ հանդիպում անցկացնելով:

  • Կիսվել: