Դանակով հարձակում Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում. կա 12 վիրավոր
Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ, տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է:
«Ուրբաթ երեկոյան դանակով հարձակում է տեղի ունեցել Համբուրգի կենտրոնական կայարանում»,-գրում է թերթը:
Հաղորդվում է նաև, որ Համբուրգի ոստիկանությունն իր թվիթերյան էջում հայտնել է քաղաքում «ոստիկանության խոշոր գործողության» մասին, որի արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին:
Տեսանյութը՝ այստեղ: