հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
SOCAR-ը Բելառուսին ադրբեջանական նավթ կմատակարարի

SOCAR-ը Բելառուսին ադրբեջանական նավթ կմատակարարի

SOCAR Trading-ը (Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության դուստր ձեռնարկությունը) երկարաժամկետ պայմանագիր է կնքել բելառուսական նավթային ընկերության հետ՝ ադրբեջանական նավթի մատակարարման համար:

«SOCAR Trading-ը երկարաժամկետ պայմանագիր է կնքել բելառուսական նավթային ընկերության հետ ադրբեջանական նավթի, ինչպես նաև պոտենցիալ այլ տեսակի նավթի` բելառուսական նավթավերամշակման գործարաններ մատակարարման վերաբերյալ»,- նշել են ընկերությունում:

Միևնույն ժամանակ, Репорт գործակալությունը հայտնում է, որ 2020 թվականին SOCAR Trading-ը Բելառուսին արդեն մատակարարել է շուրջ 1 միլիոն տոննա Azeri Light, ինչպես նաև այլ տեսակի նավթ:

«Ըստ առկա տեղեկատվության, 2021 թվականին բելառուսական նավթավերամշակման գործարաններ նավթի մատակարարումների ծավալը կարող է նույնը լինել կամ նույնիսկ ավելին»,-գրում է գործակալությունը:
 
Ներկայումս Բելառուսը դիվերսիֆիկացնում է իր նավթի մատակարարումները երկու վերամշակման գործարաններ`հիմնական և ավանդական մատակարարի` Ռուսաստանի հետ գնային պարբերական հակասությունների ֆոնին: Շարունակելով ռուսական նավթ գնել «Բարեկամություն» նավթատարով և երկաթուղային մատակարարումներով, Բելառուսը նաև աշխատում է այլընտրանքային երթուղիներով`իր նավթավերամշակման գործարաններ հումք տեղափոխելու համար: Նավթը մատակարարվում է ծովով՝ Կլայպեդայի և Օդեսայի նավահանգիստների միջոցով: Մասնավորապես, Մինսկը 2020 թվականից սկսած նավթ է գնում Ադրբեջանից, Նորվեգիայից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից:

  • Կիսվել: