Հայաստանում տարածաշրջանի երկրների մեջ ամենացածր հիմնական տոկոսադրույքն է
Հայաստանում տարածաշրջանի երկրների շարքում ամենացածր հիմնական տոկոսադրույքն է՝ 6,75% ցուցանիշով, հետևում է Trading Economics կայքի տվյալներից։
Ադրբեջանում տոկոսադրույքը սահմանված է 7,25%, Վրաստանում՝ 8%, Ռուսաստանում՝ 21%, Իրանում՝ 23%, Թուրքիայում՝ 46%։
Աշխարհում ամենացածր տոկոսադրույքները սահմանված են Ֆիջիում և Շվեյցարիայում՝ 0,25%, իսկ ամենաբարձրը՝ Վենեսուելայում՝ 59,29%։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6,75% մակարդակում։