Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «8th Sharjah Masters 2025»-ում
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարում, որի ավարտին մնացել է 4 խաղափուլ։
Այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանն ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները:
Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր:
Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի 3.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2 միավոր: