հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
18.6 մլրդ դրամ ֆինանսական մուտքեր․ հաստատվեց Պետգույքի կառավարման կոմիտեի 2024 թ. հաշվետվությունը

18.6 մլրդ դրամ ֆինանսական մուտքեր․ հաստատվեց Պետգույքի կառավարման կոմիտեի 2024 թ. հաշվետվությունը

Մայիսի 22-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։

2024 թվականին պետական գույքի կառավարումից ստացված ֆինանսական մուտքերը կազմել են 18.6 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 21 %-ով կամ շուրջ 3.2 մլրդ ՀՀ դրամով։

2024թ․-ին պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների արդյունքում ստանձնվել է 36.4 ՀՀ մլրդ դրամի ներդրումային պարտավորություն։

Հաշվետու տարում կատարվել է՝

31 միավոր անշարժ գույքի օտարում

206 միավոր տրանսպորտային միջոցի օտարում

1 կազմակերպության 100% պետական բաժնեմասի մասնավորեցում

235 տարածք հանձնվել է վարձակալությամբ

Վերջին երեք տարիների ընթացքում Կոմիտեի կողմից շարունակաբար ապահովվում է կայուն, հետևողական աճ․ գույքի կառավարումից ստացվող ընդհանուր եկամուտները ավելացել են 6․4 անգամ։ Հաշվետու տարում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումները և ծրագրերը նպաստել են պետական գույքի առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանը։

  • Կիսվել: