Իրանի ՊՆ նախարարի այցը Հայաստան ցույց տվեց, որ մեր հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Իրանի դեսպան
Իրանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան շատ դրական և արդյունավետ էր։ Այս մասին, այսօր Սյունիքում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Նա շատ արդյունավետ քննարկումներ անցկացրեց իր պաշտոնակցի, Հայաստանի մեծարգո վարչապետի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։
Այդ այցը ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ, բոլոր ոլորտներում մեր հարաբերությունները զարգացում են ապրում»,–ասաց նա։