Իրանում ուրանի հարստացումը սկզբունքային և հիմնարար հարց է. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանում ուրանի հարստացումը սկզբունքային և հիմնարար հարց է, ինչպես նաև իրանցի գիտնականների գիտական կարևոր ձեռքբերում:
Նրա խոսքով՝ պատժամիջոցների ավտոմատ վերականգնման մեխանիզմի կիրառմամբ Իսլամական Հանրապետության նկատմամբ սպառնալիքները ո՛չ իրավական, ոչ էլ քաղաքական հիմք ունեն: Արաղչին ընդգծել է՝ եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն կրելու նման գործողությունների հետևանքները։
Արաղչին հավելել է, որ ներկայիս իրավիճակն առաջացել է ոչ թե Իրանի մեղքով, այլ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպական երկրների անկարողության պատճառով: