հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Շուտով իրանական ընկերությունը Արմավիրում կգործարկի ամրանների արտադրություն. Դեսպան Մեհդի Սոբհանի

Շուտով իրանական ընկերությունը Արմավիրում կգործարկի ամրանների արտադրություն. Դեսպան Մեհդի Սոբհանի

Սյունիքում կառուցվող այս ճանապարհը 1 ժամ 20 րոպե տեւող ճանապարհը դարձնում է 20 րոպե, իսկ ճանապարհի լայնությունը 6 մետրից դառնում է 17 մետր, ինչը ձեռնտու է երկու երկրների համար։ Այս մասին, այսօր Սյունիքում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով, սրանով կնվազեն վթարների վտանգները և կմեծանա բեռնափոխադրումների ծավալները. «Սրանից շահելու են մեր երկու երկրները։ Եթե Հայաստանը հահի, բնականաբար, Իրանն էլ է դրանից շահ ստանալու։ Հայաստանի զարգացումը, բարգավաճումը հենց այն է, ինչ Իրանն է ուզում»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին կարողանա լիարժեք աշխատել, դեսպանը պատասխանեց. «Բնականաբար, տնտեսական ենթակառուցվածքները պետք է պատրաստ լինեն։ Մենք իրանական կողմում ունենք ազատ տնտեսական գոտի, որը գործունեություն է ծավալում։ Այս կողմում էլ, նաեւ Երեւանում եթե ազատ տնտեսական գոտին գործարկվի, դա խթան կհանդիսանա տնտեսության զարգացման համար։ Մենք բանակցությունների մեջ ենք Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի կարողանանք այդ ծրագրերը առաջ տանենք»։

Խոսելով Հայաստանում իրանական ընկերությունների գործունեության մասին, դեսպանը նշեց, որ արդեն շուրջ 300 իրանական ընկերություններ Հայաստանում գրանցվել են և գործունեություն են ծավալում. «Այդ ընկերությունները տարբեր ոլորտներում են գործում, այս պահին Արմավիր քաղաքում ունենք իրանական պողպատի ընկերություն, որը գործարան է հիմնել այնտեղ։ Շուտով այնտեղ կգործարկվի ամրանների արտադրման հոսքագիծը։ Այլ ոլորտներում էլ ունենք ընկերություններ, որ ՀՀ–ում գործում են եւ նպաստում են տնտեսության ու առևտրի զարգացմանը։ Մենք Երևանում ունենք առեւտրի կենտրոն, որտեղ կա 109 տաղավար։ Այլ ոլորտներում էլ ունենք պայմանավորվածություններ, կնքել ենք պայմանագրեր, որոնց արդյունքների մասին դուք կլսեք»։

  • Կիսվել: