Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհվածների մարմինների փոխանակում՝ «250-ը՝ 22-ի դիմաց» բանաձևով: Այս մասին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևին, տեղեկացնում է Current time-ը։
Ուկրաինական «Хочу найти» պետական նախագիծը հայտնել է, որ նոյեմբերի 26-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ «22 ռուս զինծառայողների մարմիններն ու մասունքները հայրենադարձության շրջանակում փոխանցվել են Ռուսաստանին»։
Նշվում է, որ այսօր Ռուսաստանին փոխանցված մարմինների և մասունքների կեսը հայտնաբերվել է Դոնեցկի մարզի Ռեդկոդուբ, Շանդրիգոլովո և Նովոսելովկա բնակավայրերի շրջանում, որոնք վերջերս ուկրաինական զինված ուժերը ազատագրել էին հակահարձակման ընթացքում։


