կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ռուս զինվորականները մեծ ուշադրությամբ հետևում են Թուրքիայի զորավարժություններին. Պեսկով

Ռուս զինվորականները մեծ ուշադրությամբ հետևում են Թուրքիայի զորավարժություններին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չի քննարկել այդ երկրում ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժությունները, սակայն ռուս զինվորականները մեծ ուշադրությամբ հետևում են այդ գործողություններին, այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակը։

Միևնույն ժամանակ, Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է։

«Մենք դա շատ լավ ենք գիտակցում»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

  • Կիսվել: